ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը մշակել է տարվա միջոցառումների ծրագիրը

փտր 13, 2024 Նորություններ

2024
 
Գրադարաններն ամեն տարվա պես արդեն կազմել են 2024 թվականի ծրագրերը և մշակել առաջնահերթ անելիքները: Հայաստանի ազգային գրադարանը ևս մշակել է տարվա միջոցառումների ծրագիրը: Բնականաբար ընթերցողին առաջին հերթին հետաքրքրում են տարվա ընթացքում նախատեսված հանրային միջոցառումները՝ ցուցահանդեսները, գրքերի քննարկումները, գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված միջոցառումները, որոնց անցկացման ուղղությամբ արդեն քայլեր են արվում:

Հայաստանի ազգային գրադարանի 2024-ի հանրային միջոցառումների առանցքում են լինելու տարվա գլխավոր հոբելյանները: Այս տարի հայ մշակույթի նշանավոր դեմքերի՝ Սերգեյ Փարաջանովի, Պարույր Սևակի, Զահրատի, Շառլ Ազնավուրի, Մկրտիչ Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակներն են, որոնց անդրադառնալու ենք միջոցառումների շարքով:

Քանդակագործ Երվանդ Քոչարի, հայ գրող Ակսել Բակունցի և ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի 125-ամյակները ևս կնշենք այս տարի: Տարվա ընթացքում տասնյակ հոբելյաններ ենք նշելու, որոնց սոսկ թվարկումը մեզնից մի քանի էջ կխլի: Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես ամեն տարի, նշելու է Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը, Մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ը, Ազգային գրադարանային շաբաթը (ապրիլին): Մեր օրացույցում տարբեր միջոցառումներով կարձագանքենք նաև ՀՀ տոնական և հիշատակի օրերին:

Առանձնահատուկ հանդիսությամբ կնշենք Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակը՝ առաջնորդվելով «Հպարտ՝ անցյալով, ոգեշնչված՝ ապագայով» նշանաբանով: Իսկ աշնանը՝ հոկտեմբերի սկզբին, գրադարանը արդեն երկրորդ անգամ կհյուրընկալի «Ժառանգության պահպանության հանուն կայուն ապագայի» միջազգային գրադարանային գիտաժողովի մասնակիցներին: Մեր սիրելի հետևորդներին, ընթերցողներին հրավիրում ենք ակտիվորեն մասնակցելու գրադարանի բազմաբնույթ միջոցառումներին: